Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք վանական համալիր

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանք հնագույն վանական համալիր։
Շրջայցի ընթացքում Դադիվանքի վանական համալիրի առաջնորդ, քահանա Հովհաննես Հովհաննիսյանը ռուս խաղաղապահներին պատմել է վանքի ստեղծման պատմության մասին, որը սկսվել է 12-13-րդ դարերում։
«Այսօր՝ այս սուրբ կիրակի օրով, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելեցին պատմական վայր՝ Դադիվանք։ Մենք շոշափեցինք մեր նախնիների պատմությունը, տեսանք, թե ինչպես են մարդիկ գնահատում այս ամենը, ինչպես են գնահատում այն այսօր, և տուն հասնելուն պես մենք անպայման կպատմենք մեր երեխաներին, թոռներին և հարազատներին այս վայրի մասին», - ասաց ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը:
12-13-րդ դարերի Դադիվանք վանքը միջնադարյան Հայաստանի ամենամեծ վանական համալիրներից է։ Ճարտարապետական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա։ «Դադիվանք» անվանումը վանքին տրվել է ի պատիվ Հայաստանի արևմտյան մասում քրիստոնեություն քարոզած սուրբ Դադիի, նա եղել է Թադեոս առաքյալի աշակերտը։ Ըստ ավանդության՝ վանքը կառուցվել է Սուրբ Դադիի գերեզմանի վրա։
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են հրադադարի ռեժիմի շուրջօրյա պահպանում, դիտարկում և վերահսկում:
Կարծիքներ