Ինդոնեզիական ինքնաթիռի կործանման վայրում մարմինների մասեր են հայտնաբերվել
Ինդոնեզիական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում ոստիկանությունը մարմինների մասեր է հայտնաբերել: Բացի այդ, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում ծովում հայտնաբերվել են ենթադրաբար զոհված ուղեւորներին պատկանող իրեր: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:
Նրա խոսքով՝ մարմինների մասերի նույնականացման աշխատանքներ են սկսվել: Boeing 737-500 ինքնաթիռը, որը Ջակարտայից Բորնեո էր մեկնում, կորցրել է դիսպետչերների հետ կապը թռիչքից 4 րոպե անց: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ ինքնաթռիում գտնվել են անձնակազմի 12 անդամ եւ 50 ուղեւոր, այդ թվում 10 երեխա:
Sriwijaya Air ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքնաթիռը լավ վիճակում էր:
Կարծիքներ