Մեքսիկական ծոցի ափի մոտակայքում տեղացի ֆերմերները հնագույն արձան են հայտնաբերել
Մեքսիկական ծոցի ափի մոտ տեղացի ֆերմերները կնոջ հնագույն արձան են հայտնաբերել:
Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտը հայտարարել է, որ դա Ուաստեկա անվամբ հայտնի տարածաշրջանում հայտնաբերված առաջին նման արձանն է, փոխանցում է AP-ն:
Ինստիտուտի տվյլաներով` արձանը կարող է թվագրվել 1450-1521 թվականներով: Չնայած այն վայրը, որտեղ արձանը գտնվել է, ավելի մոտ է գտնվում Էլ-Թահինի նախաիսպանական ավերակներին, այն վկայում է ացտեկների որոշակի ազդեցության մասին:
Արահետում փորող ֆերմերներն այն գտել են Ամանորին եւ արագ հայտնել են այդ մասին իշխանություններին: Տարածքը, որտեղ այն հայտնաբերվել է, նախկինում որպես հնագիտական տարածք հայտնի չի եղել:
Թե ում է պատկերում բաց բերանով եւ լայն բացած աչքերով արձանը, առեղծված է մնում:
Ինստիտուտի հնէաբան Մարիա Էուհենիա Մալդոնադո Վիտեն գրել է, որ, «դատելով կնոջ դիրքից եւ հագուստից, արձանը կարող է իշխանուհու պատկերել»:
Կարծիքներ