Նիդեռլանդների պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել ռազմական արտադրությունը

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել ռազմական արտադրությունը

ԵՄ երկրները պետք է արագ մեծացնեն իրենց ռազմական արտադրությունը և վերացնեն բոլոր խոչընդոտները, որոնք հետաձգում են այդ արտադրությունը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման առաջարկով հանդես է եկել Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

«Մենք պետք է արագորեն մեծացնենք մեր ռազմական արտադրությունը: Եվրոպան արդեն սկսել է քայլեր ձեռնարկել ճիշտ ուղղությամբ, բայց դեռ շատ անելիքներ կան»,- ասել է Բրեկելմանսը Փարիզի պաշտպանության և ռազմավարության ֆորումում:

Նա նշել է, որ իր երկրի արդյունաբերությունը թափ է հավաքում. օրինակ՝ ընդամենը երեք տարվա ընթացքում թագավորության պաշտպանական արդյունաբերության ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 2021 թվականին 4,7 միլիարդ եվրոյի եկամուտից հասնելով 2024 թվականին՝ 9,3 միլիարդ եվրոյի։

«Մենք տեսնում ենք, որ գներն ու առաքման ժամկետներն աճում են, իսկ ծավալը պետք է ավելանա: Մենք պետք է համախմբենք մեր պահանջարկը, այն վերածենք երկարաժամկետ պայմանագրերի արդյունաբերության և վերացնենք բոլոր խոչընդոտները, որոնք հետաձգում են արտադրությունը»,- հավելել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում