Բալոտելին մարզվում է Իտալիայի չորրորդ դիվիզիոնի թիմի հետ

Բալոտելին մարզվում է Իտալիայի չորրորդ դիվիզիոնի թիմի հետ

Իտալական «Բրեշիայի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին մարզվում է Իտալիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրանչակորտայի» հետ, տեղեկացնում է Goal.com-ը:

30-ամյա Բալոտելին, որը «Բրեշիայից» հեռանալուց հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, բանակցություններ է վարում մի քանի թիմի հետ, սակայն դեռ չի կարողացել համաձայնության հասնել անձնական պայմանագրի կետերի հարցում:

Հիշեցնենք, որ Բալոտելին «Բրեշիայից» հեռացավ, երբ ակումբը դուրս մնաց Ա Սերիայից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալոտելիին ձեռք բերելու ցանկություն է հայտնել թուրքական «Ֆեներբահչեն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում