Դ-ում հետաքննում են «Եվրատեսիլ 2021»-ում երկիրը ներկայացնող Russian Woman երգի հետ կապված բողոքները
ՌԴ-ում քննիչները ստուգումներ է սկսել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Manizha բեմական անվամբ հանդես եկող երգչուհու Russian Woman երգի հետ կապված բողոքների առնչությամբ, գրում է iz.ru-ն։
Նշվում է՝ ապրիլի 6-ին Օստանկինյան քննչական բաժնի կողմից ստուգումը սկսվել է Ветеранские вести թերթի խմբագրության՝ երգում «ատելության կամ թշնամանք սերմանելու նշանների» առկայության հետ կապված բողոքի ֆոնին։
Ապրիլի 3-ի դրությամբ մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում Russian Woman երգի տեսահոլովակը 2021 թվականի մյուս մասնակիցների տեսահոլովակների շարքում ունի ամենաշատ դիտումները. հոլովակը դիտել է ավելի քան 7 մլն մարդ։
Կարծիքներ