Freenews-ը մեկ տարեկան է

Freenews-ը մեկ տարեկան է

Freenews-ը մեկ տարեկան է:

Ավելի քան մեկ տարի է, ինչ նախկինում հեռուստատեսությունում, կինոյում եւ լրատվական դաշտում աշխատած մի խումբ ընկերներ որոշեցին հիմնել «Freenews.am» լրատվական կայքը: Առաջին հերթին մենք դիմեցինք լավագույն ծրագրավորողների` բարձրորակ եւ անվտանգ պլատֆորմ ձեռք բերելու համար, ինչը մեզ հետագայում պաշտպանեց մրցակիցների բազմաթիվ հարձակումներից եւ ապահովեց մեր անխափան աշխատանքը: Ակտիվ փնտրտուքների արդյունքում գտանք հարմարավետ գրասենյակային տարածք, որը գտնվելով քաղաքի կենտրոնում գերում է յուրաքանչյուր հյուրի սիրտն իր հոյակապ այգով եւ ջերմ մթնոլորտով: Քասթինգների եւ հարցազրույցների արդյունքում մենք գտանք երիտասարդ, բայց բանիմաց լրագրողների, մոնտաժողների, օպերատորների եւ այլ մասնագետների: Կայքի բրենդավորման վրա բավականին աշխատանքներ տարվեցին, որպեսզի  այն ստանար միջազգային ստանդարտներին համապատասխան տեսք։ Երկար, համբերատար սպասումներից հետո ոլորտի լավագույն մասնագետների կողմից պատրաստված նկարահանման տաղավարները լրիվ այլ որակ եւ տեսք հաղորդեցին մեր հաղորդումներին: Մենք հրավիրեցինք լուրերի լավագույն մեկնաբաններին, որոնց շնորհիվ լուրերը դարձան ոչ միայն բովանդակալից, այլեւ ակնահաճո: Ընթացքում ոմանք մեր թիմը լքեցին, սակայն այն անվերջ համալրվում էր նոր եւ բարձրակարգ մասնագետներով: Արդյունքում՝ ուղիղ մեկ տարի առաջ` 2020 թվականի հունիսի 15-ին «Freenews»-ը մեկնարկեց իր աշխատանքը որպես օնլայն լրատվական հարթակ: Ընդամենը ամիսների ընթացքում լայն ճանաչում եւ համացանցի բոլոր հարթակներում հետեւորդների մեծ լսարան ձեռք բերելու արդյուքում, մեր նկարահանած հեղինակային տեսանյութերի դիտումները հասան մի քանի միլիոնի, իսկ փողոցում մարդիկ սկսեցին ճանաչել մեր խոսափողն ու սիրով պատասխանել մեր լրագրողների հարցերին: Ցավոք սրտի, չարաբաստիկ 2020-ը ծանր փորձություն դարձավ նաեւ մեր նորաստեղծ թիմի համար: Սկզբում մենք բախվեցինք համավարակի դժվարություններին, ապա սկսվեց պատերազմի ողբերգական փուլը, որը մենք հաղթահարեցինք անքուն, թաց աչքերով, բայց պատվով: Տարեվերջին՝ հեռուստատեսային հաճախականությունների մրցույթին մասնակցելը մեզ լծեց «Freenews»-ի հեռուստատեային տարբերակի ծրագրի ստեղծմանը և  կրկին դիմելով լավագույն մասնագետներին մենք հաղթահարեցինք նաեւ այդ փորձությունը եւ ստացանք հեռարձակման բաղձալի լիցենզիան: Այժմ հպարտորեն կարող ենք ասել, որ ընդամենը մեկ տարի անց մենք ներկայացված ենք, ինչպես օնլայն, այնպես էլ հեռուստատեսային տարբերակում, ինչպես մալուխային, այնպես էլ մասնավոր հեռարձակողների` Ucom, Team, առաջիկայում նաեւ Rostelecom հարթակներում, մեզ ճանաչում են, մեզ հետեւում են, մեր արտադրանքին սպասում են: Շնորհավորում ենք «Freenews» թիմի բոլոր անդամներին, թող որ մեր հաջողությունները շարունակական լինեն, մեր կամքն ու սկզբունքայնությունն անկոտրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում