Բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/3 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մարվել է ժամը 13։13-ին։ Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը։
Կարծիքներ