ԼՂ վերաբերյալ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար անհրաժեշտ են հստակ քայլեր. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելուն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտության մասին։
«Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։ Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է. «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման պլանավորված փորձ է»։ Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար»,- X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակը՝ կիսվելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանի գրառմամբ:
Կարծիքներ