Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 804 մարդ, ևս 57-ը՝ մահացել։
Մեկ օրում երկրում կատարվել է 52 987 թեստ։ Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,17 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,06 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 826 714 դեպք, որից 768 559 հիվանդ ապաքինվել է, 11 736-ը ՝ մահացել:
Մինչ օրս կատարվել է 2 122 856 պատվաստում, օրական ՝9 398։
Կարծիքներ