Թալիբներն Աֆղանստանում կանաբիսի վերամշակման ձեռնարկություն են բացում
Օգոստոսին Աֆղանստանը նվաճած «Թալիբան» շարժումը հայտարարել Է երկրում կանաբիսի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու մտադրության մասին:
Թալիբների ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ ասվում Է, որ ձեռնարկությունն ստեղծվելու Է Cpharm ընկերության օգնությամբ:
Գերատեսչությունը մանրամասներ չի հայտնում այդ ընկերության մասին, սակայն Aamaj News լրատվական գործակալությունը նշում Է, որ այն բազավորված Է Ավստրալիայում:
Թալիբների ՆԳ նախարարության մամուլի կենտրոնի պետ Սայիդ Հոսթին Twitter-ում գրել Է, որ այդ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում Է ունեցել ներքգործնախարարի թմրանյութերի դեմ պայքարի գծով տեղակալը:
«Cpharm-ը 450 միլիոն դոլար Է ներդնում Աֆղանստանում հաշիշի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու գործում: Ընկերության հետ պարտավորագրի բոլոր փուլերն ավարտվել են, եւ մի քանի օր անց նախագիծը պաշտոնապես կգործարկվի, ինչը աշխատատեղեր կստեղծի բազմաթիվ քաղաքացիների համար»,-հաղորդել Է Հոսթին:
Նրա խոսքով՝ այդ ձեռնարկության արտադրանքը կօգտագործվի դեղամիջոցների եւ կրեմների արտադրության բնագավառում:
Միեւնույն ժամանակ ավստրալական Cpharm ընկերությունն ինքը հաղորդել Է, որ ոչ մի ձեւով կապված չԷ «Թալիբան»-ի եւ կանաբիսի հետ, ինչպես նաեւ գաղափար չունի, թե որտեղից Է հայտնվել թալիբների ՆԳ նախարարության նման մամուլի տեղեկագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ