Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 30-ին ստորագրած հրամանագրով Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է նախագահի ստորագրած հրամանագրում:
Կարծիքներ