Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում նշված է.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու անկեղծ բարեկամությունը հուսալի հիմք են Հայաստանի և Բելառուսի միջև արգասաբեր համագործակցության ամրապնդման համար։
Ակնկալում եմ Ձեր շահագրգիռ աջակցությունը՝ հայ-բելառուսական փոխշահավետ գործընկերությունը բոլոր հեռանկարային ոլորտներում ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ։
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
Կարծիքներ