Հրդեհ Էջմիածին քաղաքում

Հրդեհ Էջմիածին քաղաքում

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 13։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մակուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։48-ին։

Այրվել են մթերային խանութի և ավտոտեխսպասարկման կետի տանիքներից մոտ 60 քմ հատված, անասնագոմի տանիքը (մոտ 90 քմ), մոտակա տան տանիքը (մոտ 6 ք.մ), 500 հակ անասնակեր, և մոտ 500 ճագար սատկել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում