ԱՄՆ-ը կարող է վերանայել Մերձավոր Արևելք զորքեր չուղարկելու իր որոշումը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով Մերձավոր Արևելք զորքեր չուղարկելու ամերիկյան վարչակազմի որոշումը կարող է վերանայվել։ Այս մասին հայտնում է Politico թերթը ՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Ըստ նրանց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ «իրավիճակը գնալով բարդանում է և մարտահրավերներ է ստեղծում Միացյալ Նահանգների և Իսրայելի առաջնորդների համար պատանդների ճգնաժամի պայմաններում»։ Բայդենի վարչակազմը բացառել է զորքեր, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատներ ուղարկելը Գազա՝ այնտեղ պատանդ պահվող ամերիկացիներին ազատելու ջանքերի շրջանակում, սակայն Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարած որոշումը կարող է վերանայվել:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հոկտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Իսրայել։ Քիրբին հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք Վաշինգտոնի վարչակազմը ընդունելի է համարում Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ։
Կարծիքներ