Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն արգելել է Պաղեստինին աջակցող ցանկացած ցույց
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կարգադրել է, որ արաբա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում Պաղեստինին աջակցող ցույցեր չթույլատրեն։
Ըստ AFP գործակալության՝ ՆԳՆ ղեկավարը հեռագիր է ուղարկել, որում պրեֆեկտներից պահանջել է ոչ միայն թույլտվություն չտրամադրել նման միջոցառումների համար, այլև ձերբակալել ցույցին մասնակցողներին՝ չնայած արգելքին, ինչպես նաև որպես «կարգի խախտողներ» և հենց իրենք՝ ակցիաների կազմակերպիչներ։ «Պաղեստինին աջակցող ցույցերը կարող են հրահրել հասարակական կարգի խախտում»,- բացատրել է նախարարը իր որոշումը։
Կարծիքներ