Սիրիայում պայթեցրել են ահաբեկիչների զինամթերքի պահեստը

Սիրիայում պայթեցրել են ահաբեկիչների զինամթերքի պահեստը

Սիրիայում պայթեցրել են Իդլիբից դեպի հյուսիս 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ահաբեկիչների զինամթերքի պահեստը, որտեղ նաև քլոր պարունակող նյութեր են եղել, որոնք զինյալները պատրաստել են սադրանքների համար: Այս մասին ճեպազրույցում հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPVS) փոխծովակալ Ալեքսանդր Գրինկևիչը:

«Ըստ առկա տեղեկատվության, հոկտեմբերի 11-ին, Մահարեթ-Էլ-Իհուան բնակավայրի մոտակայքում (Իդլիբ քաղաքից 13 կիլոմետր դեպի հյուսիս) պայթեցվել է պահեստ՝ զինամթերքով և քլոր պարունակող նյութերով, որոնք պատրաստվել էին ահաբեկիչների կողմից քիմիական սադրանքների համար»,- ասել է Գրինկևիչը:

Նա հավելել է, որ պայթյունի վայրում խեղդամահ են եղել չորս գրոհայիններ, որոնց ովում եղել են Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում