Սատկել է հազվագյուտ նորզելանդական սպիտակ կիվին, որը ոգեշնչման աղբյուր էր դարձել աշխարհով մեծ տարածված խաղալիքների համար

Սատկել է հազվագյուտ նորզելանդական սպիտակ կիվին, որը ոգեշնչման աղբյուր էր դարձել աշխարհով մեծ տարածված խաղալիքների համար

Հազվագյուտ նորզելանդական սպիտակ կիվին, որը խորհրդանիշ էր դարձել մանկական գրքերի ու խաղալիքների համար, սատկել է:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, Մանուկուրա անունով թռչունը լույս աշխարհ է եկել 2011-ին: Էգ կիվին ծնվել էր սպիտակ փետուրներով՝ մեծ ուշադրություն գրավելով իր շուրջը:

Փոքրիկ թռչունին նմանակող խաղալիքներ սկսեցին վաճառել ոչ միայն Նոր Զելանդիայում, այլև ողջ աշխարհում:

Մանուկուրան առաջինն էր երեք սպիտակ կիվիներից, որոնք լույս աշխարհ էին եկել միևնույն կենդանաբանական այգում 2011-2012 թվականներին: Սկզբում կարծում էին, որ թռչունն արու է, բայց ավելի ուշ պարզվեց, որ իգական սեռի ներկայացուցիչ է:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում