ՓԾ-ն հորդորում է Սևանում պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և հետևել փրկարարների հրահանգներին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները Սևանա լճի հանրային լողափերում անօդաչու թռչող սարքերի և բարձրախոսների միջոցով շարունակում են իրականացնել իրազեկման աշխատանքներ անվտանգության վարվելակերպի կանոնների վերաբերյալ, այդ թվում՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և հետևել փրկարարների հրահանգներին:
Կարծիքներ