Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները

Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվեց Եվրո 2024-ի լավագույն ֆուտբոլիստ։ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը դարձավ Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Նիկո Վիլլյամսը ճանաչվեց Անգլիայի դեմ եզրափակիչ հաղթական հանդիպման լավագույն խաղացող:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության արդյունքներով պատմության մեջ առաջին անգամ «Ոսկե խաղակոշիկը»՝ մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը, միաժամանակ ստացավ վեց ֆուտբոլիստ՝ երեքական գոլի հեղինակ դարձած Ժորժ Միկաուտաձեն (Վրաստան), Ջամալ Մուսիալան (Գերմանիա), Իվան Շրանցը (Սլովակիա), Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Դանի Օլմոն (Իսպանիա) և Հարի Քեյնը (Անգլիա):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում