Ուկրաինայում արգելափակված թուրքական նավերի վերադարձի հարցը քննարկվում է Մոսկվայի և Կիևի հետ. Գյուլեր

Ուկրաինայում արգելափակված թուրքական նավերի վերադարձի հարցը քննարկվում է Մոսկվայի և Կիևի հետ, սակայն առայժմ երաշխիքներ չկան։ Այս մասին A-Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Ուկրաինայի նավահանգիստներում ունենք 12 առևտրային նավ և մեկ խոցված նավի կռունկ: Վեց նավ գտնվում են Ուկրաինայի կողմից վերահսկվող Նիկոլաև և Օլվիա նավահանգիստներում: Առաջին փուլում մենք դրանք կվերադարձնենք: Մենք բանակցություններ ենք վարում երկու կողմերի հետ: Նրանք հարցին դրական են մոտենում, սակայն երաշխիքներ չեն տրվում»,- ասել է նա։
Կարծիքներ