Դեւիդ Աթենբորո. Կլիմայի փոփոխությունը անվտանգությանը ամենամեծ սպառնալիքն է
Կլիմայի փոփոխությունը անվտանգությանը ամենամեծ սպառնալիքն է, որին երբեւէ բախվել են ժամանակակից մարդիկ: Այս մասին նախազգուշացրել է հայտնի բրիտանացի բնագետ Դեւիդ Աթենբորոն, ով ՄԱԿ Անվտանգության խորհրդին հայտարարել է․ «Ես չեմ նախանձում այն պատասխանատվությանը, որը սա դնում է ձեր բոլորի վրա»:
«Եթե շարունակենք մեր այժմյան ուղին, մենք կբախվենք այն ամենի փլուզմանը, ինչը ապահովում է մեր անվտանգությունը՝ սննդամթերքի արտադրություն, քաղցրահամ ջրի հասանելիություն, շրջակա միջավայրի՝ կյանքի համար պիտանի ջերմաստիճան եւ օվկիանոսի սննդային շղթաներ»,- ասել է Աթենբորոն: «Եւ եթե բնական աշխարհն այլեւս չկարողանա աջակցել մեր հիմնական կարիքներին, ապա մնացած քաղաքակրթության մեծ մասն արագորեն կավերվի»,- հավելել է նա:
Կարծիքներ