Reuters. Թրամփը շուտով կարող է բռնաբարության մասին մեղադրանքներին պատասխանել դատարանի առջեւ
Դեկտեմբերին Նյու Յորք կատարած այցի ժամանակ գրող Ի. Ջին Քերոլը հայտարարել էր, որ գնումների է գնացել նորաձեւության խորհրդատուի հետ` իր կյանքում ամենակարեւոր օրերից մեկի համար «ամենալավ զգեստը» գտնելու նպատակով, երբ դեմ առ դեմ կնստի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ` մի տղամարդու, ով մեղադրվում է տասնյակ տարիներ առաջ տեղի ունեցած բռնաբարության մեջ, գրում է Reuters-ը:
Գրողն ու լրագրողուհին հույս է հայտնել, որ այդ օրը կգա այս տարի: Նրա փաստաբանները փորձում են հարցաքննել Թրամփին զրպարտության հայցի շրջանակներում, որը Քերոլը նախկին նախագահի դեմ ներկայացրել էր 2019-ի նոյեմբերին` այն բանից հետո, երբ վերջինս հերքեց իր դեմ առաջադրված մեղադրանքը նրանում, որ ինքը 1990-ականների կեսերին բռնաբարել է Քերոլին Մանհեթենի առեւտրի կենտրոնում: Թրամփն ասել էր, որ երբեք չի ճանաչել Քերոլին եւ մեղադրել է նրան նոր գիրքը վաճառելու նպատակով սուտ խոսելու մեջ` ասելով. «Նա իմ ճաշակով չէ»:
77-ամյա Քերոլը` Elle ամսագրի նախկին սյունակագիրը, իր հայցում ձգտում է փոխհատուցման հասնել հասցված վնասի եւ Թրամփի` իր ցուցմունքներից հրաժարվելու համար:
Սա Թրամփի` սեռական բնույթի հանցագործությունների համար մեղադրանքների համար առաջադրված երկու դեպքերից մեկն է, որը կարող է ավելի արագ քննվել այն բանից հետո, երբ նա լքեց նախագահի պաշտոնը: Գտնվելով նախագահի պաշտոնում` Թրամփի փաստաբաններին հաջողվում էր ձգձգել գործը` պատճառաբանելով, որ գրասենյակի հրատապ պարտականություններն անհնար են դարձնում արձագանքը քաղաքացիական հայցերին:
«Քաղաքացիական հայցերին արձագանքելու միակ խոչընդոտը նրա նախագահ լինելն էր»,- ասել է նախկին դաշնային փաստաբան եւ այժմ Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոցի կլինիկական իրավունքի դոցենտ Ջենիֆեր Ռոջերսը: Թրամփի ներկայացուցիչները չեն մեկնաբանել հարցերն այս թեմայով:
Թրամփին նույնպիսի զրպարտության հայց է սպառնում «Աշակերտ» ռեալիթի շոուի նախկին մասնակից Սամեր Զերվոսի կողմից: 2016-ին Զերվոսը Թրամփին մեղադրել էր սեռական բնույթի արարքի մեջ` պնդելով, որ նա 2007-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը համբուրել է իրեն իր կամքին հակառակ, այնուհետեւ շտապել է Կալիֆորնիայում գտնվող հյուրանոցը` կնոջ մոտ, որտեղ նրանք հանդիպել են` աշխատանքի տեղավորման հնարավորությունները քննարկելու համար:
Թրամփը հերքել էր այդ մեղադրանքները եւ Զերվոսին ստախոս անվանել` ստիպելով նրան 2017 թվականին դատի տալ իրեն զրպարտության համար` փոխհատուցման եւ հերքման ձգտելով:
Զերվոսը եւ Քերոլը երկու տասնյակից ավել կանանց շարքում են, ովքեր հրապարակավ մեղադրել են Թրամփին սեռական բռնության մեջ, ինչը, ըստ նրանց, տեղի է ունեցել նրա` նախագահ դառնալուց տարիներ առաջ:
Կարծիքներ