ԱՄԷ-ում հայտնաբերել են նավթի նոր հանքեր
ԱՄԷ-ի նավթի բարձրագույն խորհուրդը (SPC) հայտարարել է Աբու Դաբիում ոչ ավանդական հում նավթի նոր հանքեր բացահայտելու մասին: Նախնական գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է 22 մլրդ բարել ծավալով ավազանի մասին, գրում է WAM գործակալությունը:
«SPC-ն հայտարարել է նոր բացահայտումների մասին Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանի եւ SPC-ի փոխնախագահի գլխավորությամբ առցանց հանդիպման ընթացքում»,-գրում է գործակալությունը:
Նիստի ժամանակ հաստատել են Աբու Դաբիի ADNOC նավթային ընկերության գործողությունների ծրագիրը ներդրումները մինչեւ 121 միլիարդ դոլարով ավելացնելու մասին հետագա հինգ տարիների ընթացքում, հաղորդում է Փրայմ-ը:
Կարծիքներ