Գեղարքունիքում խոշոր վթարից 10 օր անց 3 վիրավորներից մեկը՝ 25-ամյա երիտասարդը, մահացել է
Սեպտեմբերի 12-ին հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչը՝ 25-ամյա Արմեն Դրմոյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է՝ «ՎԱԶ 21124»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Արման Մարգարյանը, իսկ «Volkswagen»-ը վարել է Երևանի բնակիչը՝ 25-ամյա Սարգիս Փիլոյանը։
Վթարի հետևանքով Ս. Փիլոյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Հարությունյանն ու երեկ հիվանդանոցում մահացած Ա. Դրմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկակամն կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ դեպքի փաստով Բ. Սարիբեկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել էին Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն։
Կարծիքներ