Արցախը մեզ համար և՛ անցյալ է, և՛ ներկա, և՛ առավել ևս՝ ապագա. Վլադիմիր Վարդանյան

Արցախը մեզ համար և՛ անցյալ է, և՛ ներկա, և՛ առավել ևս՝ ապագա. Վլադիմիր Վարդանյան

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:

«Չնայած 7-րդ գումարման հանձնաժողովը բավական սպեցիֆիկ էր կովիդով և պատերազմով պայմանավորված, բայց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը անխափան գործել է»,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և հավելեց, որ ինքը պատիվ է ունեցել լինելու այդ հանձնաժողովի անդամ:

Նա ընդգծեց, որ իր ասածը, թե «Հայաստան» խմբակցության օրակարգը այդ հարցով վերաբերում է անցյալին, չի նշանակում, ինչպես ընդդիմադիր գործընկերները մեկնաբանեցին, թե Արցախը մեզ համար անցյալ է. «Արցախը մեզ համար և՛ անցյալ է, և՛ ներկա, և՛ առավել ևս՝ ապագա»:

Նա հարց տվեց իր ընդդիմադիր գործընկերներին, թե քանի անգամ են նրանք փորձել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փորձել քննարկում կազմակերպել. «Ինչու եք փորձում մակարդակն իջեցնել, ես չեմ հասկանում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում