Սպասենք հանրային ներողությանը. Լևոն Հովհաննիսյանն ասել է՝ ինչու է Մարությանը հաճախ քաղաքական թիմեր փոխում
Հայկ Մարությանի կողմից տարեց մարդուն վիրավորելը անընդունելի երևույթ է: Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է տարեցի նկատմամբ, այլև ընդհանուր առմամբ անհանդուրժողականության, այլակարծության մերժման, մարդկանց վերևից նայելու և սեփական կարծիքի դրսևորում:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
«Ցավոք, նման վարքագիծը ես նկատել եմ դեռ 2018 թվականից, երբ ավագանու անդամ էի ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, հասկացա, որ այս մարդու համար գոյություն ունի միայն մեկ կարծիք՝ իր սեփականը: Նա պատրաստ չէ հաշվի առնել նույնիսկ իր թիմակիցների տեսակետները, որը քաղաքականության և կառավարման մեջ անընդունելի է:
Դա է նաև պատճառը, որ այս մարդը հաճախ քաղաքական թիմեր է փոխում, քանի որ չի հանդուրժում այլակարծությունը:
Սպասենք հանրային ներողությանը»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 77 համարի ավտոբուսում վիրավորել է 78-ամյա տղամարդուն, երբ վերջինս Մարությանի գործողությունները համարել է էժանագին շոու:
Ի պատասխան՝ Մարությանն ասել էր. «Նառկոծիկի տակ ե՞ք»:
Կարծիքներ