Մարդկանց վերքի վրա աղ մի լցրեք. արցախցի կնոջ կոչը

Մարդկանց վերքի վրա աղ մի լցրեք. արցախցի կնոջ կոչը

Արցախցի Լիլիթ Հարությունյանը, որի լուսանկարները լայնորեն տարածվեց համացանցում, լրատվամիջոցներում՝ որպես Ստեփանակերտի նկուղներից մեկում յոթ երեխաների հետ անօգնական մնացած ու ավելի ուշ Հայաստան հասած, գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, էս նկարում ես եմ երեխաներիս հետ։

Մենք Արցախի Մարտունի քաղաքից ենք։ Պատերազմի ժամանակ ես իմ համաքաղաքացիների հետ եղել եմ Մարտունու քաղաքապետարանի նկուղում, ընտանիքիս հետ անվնաս տեղափոխվել եմ Հայաստան։

Ես Ստեփանակերտում չեմ էլ եղել, սաղ սուտա։ Էս լուսանկարը ամերիկացի լրագրողներ են նկարել տակը կարմիր մեծ֊մեծ տառերով գրել ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախից տեղահանվածներին օգնություն ա պետք, ով ինչով կարող ա թող օգնի։

Դա մենակ ինձ չէր վերաբերվում այլ բոլոր տարհանվածներին։ Ուղղակի ես չգիտեմ ովա նկարը դրել ու ստից գրել, որ ես յոթ երեխայիս հետ մնացելեմ նկուղում։

Դա սուտ տեղեկություն ա։ Խնդրում եմ բոլորդ տարածեք, որ սաղ իմանան՝ դա սուտ տեղեկություն ա, բարեկամներս սաղ անհանգստանում են։ Մարդկանց վերքի վրա աղ մի լցրեք։ Տեղից էլ շաատ վատ վիճակում են»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում