Մակրոնն այցելել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունք

Մակրոնն այցելել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունք

 Ֆրանսիայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Փարիզի XVII շրջանի ոստիկանական բաժանմունք։ Այս մասին երեքշաբթի գիշերը հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ Մակրոնին ուղեկցում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պետության ղեկավարը զրուցել է ոստիկանության, ժանդարմերիայի եւ անկարգությունները ճնշելու մեջ ներգրավված որոշ հատուկ ջոկատայինների հետ։

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ անկարգությունների դեմ պայքարի շրջանակներում Փարիզում և նրա շրջակա արվարձաններում 11 մարդ է բերման ենթարկվել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում