Զելենսկին Բորիսպիլի օդանավակայանում հանդիպում է անցկացրել ուժային կառույցների ղեկավարության հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վերադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովից, Բորիսպիլի օդանավակայանում հանդիպում է անցկացրել ուժային կառույցների ղեկավարության հետ։ Այս մասին հայտնել են նախագահի գրասենյակից։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բորիսպիլի միջազգային օդանավակայանում հանդիպում է ունեցել անվտանգության և պաշտպանության ուժերի ղեկավարության հետ։ Պետության ղեկավարը մանրամասն զեկույցներ է լսել արևելյան Ուկրաինայում անցած օրվա իրադարձությունների և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ