Էրդողանը հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 դեղաչափ է ստացել և քննադատությունների արժանացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 դեղաչափ է ստացել, ինչը քննադատությունների պատճառ է դարձել, քանի որ պատվաստանյութը չի բավականացնում և փորձ է արվում ապահովել առաջնային օղակի աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Էրդողանը չինական Sinovac –ի առաջին դեղաչափը ստացել էր հունվարի 14-ին՝ դառնալով Թուրքիայում առաջին պատվաստված մարդկանցից մեկը։ Երկրորդ դեղաչափը՝ կիկին Sinovac –ից, ստացել էր փետրարի 11-ին։ Թուրքիայի առջանորդը հայտարարել է, որ երրորդ ներարկումը ստացել է՝ ստուգելու՝ հակամարմինների մակարդակը բարձրացե՞լ է, թե՞ ոչ։ Չի հաղորդվում, թե երրորդ դեղաչափը որ ընկերության պատվաստանյութն է։ Հայտնի է, որ Թուրքիան ձեռք է բերել պատվաստանյութեր նաև Pfizer-ից։
Մինչդեռ Էրդողանը հավելյալ դեղաչափ է ստանում, մարդիկ, ովքեր Pfizer-ի մեկ դեղաչափ են ստացել, ստիպված են 1 ամսվա փոխարեն 12 շաբաթ սպասել։
Այսօրվա դրությամբ՝ Թուրքիայում կատարվել է մոտ 30 մլն ներարկում։ 12 մլն մարդ, այսինքն՝ բնակչության 15․4 տոկոսը, ստացել է 2 դեղաչափ։
Worldometers-ի վերջին տվյալներով՝ մինչ օրս երկրում կորոնավիրուսով է վարակվել 5.2 մլն մարդ, մահացել՝ 47․8 հազարը։
Կարծիքներ