Բայրամով-Էրդողան հանդիպման ժամանակ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացման մասին

Բայրամով-Էրդողան հանդիպման ժամանակ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացման մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը:

«Նախագահն ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը և համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը կարևոր են կարգավորման համար»,- ասված է Էրդողանի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում