Omicron շտամից մահացության առաջին դեպքերն են գրանցվել Լեհաստանում

Omicron շտամից մահացության առաջին դեպքերն են գրանցվել Լեհաստանում

Լեհաստանում գրանցվել են Omicron շտամով վարակվելու հետևանքով մահվան առաջին դեպքերը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վոյչեխ Անդրուսևիչը։

Omicron-ը նույնպես վտանգավոր է: Մենք ունենք առնվազն առաջին երկու մահերը վիրուսի նոր տարբերակից՝ Omicron-ից: Ընդհանուր առմամբ, այս շտամը Լեհաստանում հայտնաբերվել է 193 մարդու մոտ»,- ասել է Անդրուսևիչը:

Նրա խոսքերով՝ մահացածները 92 և 85 տարեկան տղամարդիկ են։ Միաժամանակ, ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, քաղաքացիները պատվաստված չեն եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում