Գվարդիոլան հայտարարել է՝ երբ Ագուերոն պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի վնասվածք ստացած հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին:
«Մենք գիտեինք, որ Ագուերոյի վնասվածքը ծանր է: Կարծում եմ՝ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն 1-2 ամիս հետո:
Ագուերոն պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի: Նա երկար ժամանակ բացակայել է և միանգամից չի կարող վերականգնել իր մարզավիճակը»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կարծիքներ