Հռոմի պապը խոստացել է, որ Վատիկանում ոչ ոք չի կորցնի աշխատանքը պանդեմիայի պատճառով
Հռոմի պապը Ֆրանցիսկոսը խոստացել է, որ Վատիկանում ոչ ոք չի կորցնի աշխատանքը պանդեմիայի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:
«Դուք՝ Վատիկանում աշխատողներդ, կարեւորագույն ներդրում ունեք, եւ ոչ ոք առանց աշխատանքի չի մնա: Այս դժվարին պահին ոչ ոք չի լքվի, ոչ ոք չպետք է տնտեսական դժվարություններ կրի այդ ճգնաժամի պատճառով: Մենք պետք է միահամուռ աշխատենք՝ այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է պոնտիֆիկոսը:
Ֆրանցիսկոսը նշել է, որ Վատիկանի ղեկավարությունը կանի ամեն ինչ՝ քաղաք-պետության բոլոր բնակիչների եկամուտը պահպանելու համար:
Ավելի վաղ երկուշաբթի պոնտիֆիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի կուրիայի անդամներին:
Կարծիքներ