Ռեալը հունվարին կվերսկսի բանակցությունները Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ
«Ռեալը» հունվարին կվերսկսի բանակցությունները թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։
Չի բացառվում, որ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ կսկսվեն նաև Լուկաս Վասկեսի և Լուկա Մոդրիչի համար։
Ավելի վաղ Զինեդին Զիդանը խնդրել էր ակումբի ղեկավարությանը երկարաձգել Ռամոսի, Մոդրիչի ու Վասկեսի պայմանագրերը։
Ռամոսի պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Իսպանացի պաշտպանի վերաբերյալ օրեր առաջ կարծիք էր հայտնել նաև Զինեդին Զիդանը՝ նշելով, որ Ռամոսը դեռևս մի քանի տարի կարող է խաղալ այս խաղամակարդակով։
Կարծիքներ