Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ

Մեծ Բրիտանիան նավթի 30 լցանավ է ընդգրկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են պատժամիջոցների վերաբերյալ բրիտանական կառավարության թարմացրած տվյալները:

Նավերի վրա սահմանափակումներ են դրվել այն պատճառով, որ դրանցով ռուսական նավթ կամ նավթամթերք էին տեղափոխում երրորդ երկրներ։

Ըստ բրիտանական իշխանությունների տվյալների՝ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված լցանավերի մեծ մասը նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո, մի մասը՝ Պանամայի:

Հինգ լցանավ, որոնց վրա այժմ տարածվում են սահմանափակումները, գրանցված են Գաբոնում։

Այս թարմացումից հետո Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները տարածվում են ռուսական նավթ տեղափոխող ավելի քան 80 լցանավի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում