Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. Մ. Գեւորգյան
Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը եւ նշել.
«Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը, անդրադարձան կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու երկրների փորձին, մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության վերաբերյալ»:
Կարծիքներ