Վրաստանը սերտիֆիկատներ կտրամադրի կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին
Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված բոլոր քաղաքացիներին կտրվի պատվաստման վկայագիր: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին, ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Բոլոր պատվաստված անձանց կտրվի հաստատում, որ նրանք որոշակի օրում պատվաստվել են այս կամ այն պատվաստանյութով: Սա երկլեզու սերտիֆիկատ է, համապատասխան բժշկական հաստատությունը կստորագրի այն և կկնքի», – ասել է Գամկրելիձեն:
Այսօր Վրաստան է առաքվել Covid-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43,2 հազար AstraZeneca-SKBio դեղաչափ, որը մշակվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ և արտադրվել է Հարավային Կորեայի ձեռնարկություններում:
Կարծիքներ