Կոչ ենք անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները․ Էդուարդ Աղաջանյան

Կոչ ենք անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Օգոստոսի 30-ը խորհրդանշական է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի կարևորության մասին բարձրաձայնելու տեսանկյունից, քանի որ 2010թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից այն հռչակվել է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։


Տվյալ համատքստում հարկ եմ համարում եւս մեկ անգամ հրավիրել միջազգային գործընկերների ուշադրությունը Հայաստանի Հանրապետության համար օրակարգային հարցերից մեկին, այն է ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Նույնիսկ հաշվի առնելով առկա ապացույցները վերոգրյալի մասին, Ադրբեջանական իշխանությունները շարունակաբար հերքում են պատանդառության մեջ գտնվող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների անհերքելի փաստը։

Նմանօրինակ իրավական կամայականությունները չպետք է տեղ գտնեն ժամանակակից և առողջ հասարակությունում, լինելով անթույլատրելի՝ մարդուն վերապահված անքակտելի իրավունքների խախտման տեսանկյունից։
Չնայած Ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրած հայատյաց քաղաքականության ակնհայտ դրսևորումներին, բարձր է գնահատվում մի շարք պետությունների և միջազգային կառույցների պատշաճ արձագանքն ու սատարումը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը։
Այսպիսով, կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին առավել ակտիվ կերպով քայլեր ձեռնարկել՝ օր առաջ դադարեցնելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում