Հեզբոլլահը ավելի քան 50 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ

Հեզբոլլահը ավելի քան 50 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ

Հեզբոլլահի շիա աշխարհազորայինների զինված կազմավորումները զանգվածային հրթիռակոծություն են իրականացրել Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերի վրա։

Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը , շիա զինյալները արձակել են ավելի քան 50 արկեր բազմակի հրթիռային համակարգերից։ Իսրայելական 15 բնակավայրերում օդային հարվածների ազդանշաններ են հնչել։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում հրթիռային և ականանետային հարձակումը։ Ռումբերի պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել Բեյթ Հիլելից, Կիրյաթ Շմոնայից և Միսգավ Ամայից, իսկ որոշ վայրերում հրդեհներ են գրանցվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում