Հորդանանն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ հեռանալ Լիբանանից
Հորդանանի քաղաքացիները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան Լիբանանից՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակի վտանգավոր փոփոխությունները։ Այս մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը փոխանցել է Petra գործակալությունը։
«Խորհուրդ ենք տալիս Հորդանանի քաղաքացիներին այս պահին ձեռնպահ մնալ Լիբանան մեկնելուց, իսկ նրանք, ովքեր արդեն այնտեղ են կամ ապրում են այնտեղ, որքան հնարավոր է շուտ լքեն Լիբանանի տարածքը»,- ասվում է տեքստում։ Ըստ ԱԳՆ-ի՝ «այս նախազգուշական միջոցը պայմանավորված է տարածաշրջանային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներով և մարդկանց անվտանգության մտահոգությամբ»։
Կարծիքներ