Ռոմելու Լուկակուն՝ Չելսիի ֆուտբոլիստ
«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխության մասին:
«Բարի գալուստ տուն, Ռոմելու Լուկակու»,-գրել է «Չելսին» թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկակուի համար «Չելսին» կվճարի 115 մլն եվրո:
Բելգիացին «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականից Լուկակուն արդեն խաղացել է «Չելսիում»: Նա անգլիական ակումբ է տեղափոխվել 2011 թվականի օգոստոսին:
Կարծիքներ