Կանադայի իշխանությունները «պատվաստման թվային անձնագիր» են ստեղծում

Կանադայի իշխանությունները «պատվաստման թվային անձնագիր» են ստեղծում

Կանադայի իշխանություններն աշխատում են «պատվաստման թվային անձնագրի» ստեղծման վրա, որը թույլ կտա քաղաքացիներին մեկնել արտասահման, այն պետք է հասանելի լինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, հայտնում է Reuters-ը:

Նախքան անձնագրի ստեղծումը, Օտտավան ընդհանուր մոտեցումը պետք է համաձայնեցնի 10 նահանգների եւ երեք հյուսիսային տարածքների հետ: «Սա առանցքային քայլ է, որպեսզի կանադացիներն ունենան անհրաժեշտ փաստաթղթերը, երբ կրկին կարելի լինի անվտանգ ճանապարհորդել»,- լրագրողներին հայտարարել է ներգաղթի նախարար Մարկո Մենդիչինոն:

Կանադան պատվաստումների ցուցանիշներով աշխարհում լավագույններից է: Հուլիսի 31-ի դրությամբ 12 եւ բարձր տարիքի քաղաքացիների 81%-ին մեկ պատվաստում են արել, իսկ 68%-ին՝ երկու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում