Մխիթարյանը առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը

Մխիթարյանը առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը

«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն երեկ ժամանել է ակումբի մարզաբազա՝ նոր թիմի առաջին մարզմանը մասնակցելու համար։


Մարզաբազայի մոտ միլանյան ակումբի երկրպագուները սպասել են ժամանող ֆուտբոլիստներին։ Երկրպագուները ինքնագրեր են վերցրել Մխիթարյանից և լուսանկարվել հայ ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ հուլիսի 2-ին։ Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում