Արցախի ԱԻՊԾ սակրավորները նախորդ շաբաթ հայտնաբերել են 9 միավոր ռազմամթերք

Արցախի ԱԻՊԾ սակրավորները նախորդ շաբաթ հայտնաբերել են 9 միավոր ռազմամթերք

Սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 659 ահազանգ:

Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 20, բնածին 17 և սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 17 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ժամանակին դեպքի վայր մեկնած հրշեջ-հաշվարկները կարողացել են լիկվիդացնել կրակը և ապահովել բնակիչների անվտանգությունը:

ԱԻ պետական ծառայության սակրավորները շաբաթվա ընթացքում հետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարել են 4 ելք՝ ընդհանուր առմամբ հայտնաբերելով 9 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք: Իրականացված աշխատանքների արդյունքում ականազերծվել է 600 քմ տարածք: