Ո՛չ Եվրոպայի երկրները, ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ. Ֆրանսիայի նախարար

Ո՛չ Եվրոպայի երկրները, ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ. Ֆրանսիայի նախարար

Եվրոպայի ոչ մի երկիր, ինչպես եւ ԱՄՆ-ը, չեն ցանկանում ուղղակի ռազմական բախում թույլ տալ Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ-ն միջուկային տերություն Է: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին RTL ռադիոկայանի եթերում։

«Մենք պատերազմ չենք հայտարարել Ռուսաստանին: Ես չեմ կարծում, թե Եվրոպայի որեւիցե երկիր կամ ԱՄՆ-ը ցանկանում են պատերազմել Ռուսաստանի դեմ,- ասել Է նա:- Մեր նպատակը հրադադարի հասնելն Է»:

Նախարարը պատմել Է, որ Ռուսաստանը միջուկային տերություն Է, համանման զենք ունի նաեւ ՆԱՏՕ-ն:

«Դուք ի՞նչ Է, միջուկային պատերազմ եք ցանկանում»,- հարցրել Է նա առավոտյան հաղորդումը վարողին ի պատասխան այն մասին բազմիցս կրկնված հարցին, թե Ֆրանսիան պատրաստվում Է արդոք զինվորականներ ուղարկել Ուկրաինայի պաշտպանության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում