Մեսսիի համար տուգանայինը նույնն է, ինչ այլ խաղացողի համար 11-մետրանոցը. Օռլանդոյի մարզիչ
«Դալլասի» մարզիչը վստահ է, որ Լիոնել Մեսսիի համար տուգանային հարվածը նույնն է, ինչ մեկ այլ խաղացողի համար 11-մետրանոցը: Գրում է Armsport.am-ը։
«Ակնհայտ է, որ նրա համար դարպասի մոտ տուգանային հարվածը նույնն է, ինչ 11 մետրանոցը մեկ այլ խաղացողի համար: Այսքանը: Չեմ կարծում, որ այստեղ ավելին ասելու բան կա: Սա տեսնում են բոլորը, իսկ Մեսսին այս առումով շատ կայուն է։
Պարզապես պետք է աղոթել, որ գնդակը չդիպչի ցանցին կամ Մեսսին ընկնի վազքի ժամանակ»,- ասել է «Դալլասի» գլխավոր մարզիչ Նիկո Էստևեսը:
Կարծիքներ