Բաշկիրիան կկիրառի «հակաքովիդային անձնագրեր»
«Հակաքովիդային անձնագրեր» կստանան մարդիկ, որոնք հիվանդացել են, ունեն կորոնավիրուսի հակամարմիններ և պատվաստված են: Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ռադիյ Խաբիրովը:
Նախագահի խոսքով ՝ դա կխթանի հանրապետության բնակիչների պատվաստումները: «Մարդիկ հետզհետե կվերադառնան սովորական կյանքին: Միակ բացառությունը դիմակների ռեժիմն է: Նույնիսկ պատվաստվածների համար դա կմնա ուժի մեջ, առայժմ՝ մինչև տարեվերջ»,- բացատրել է Բաշկիրիայի ղեկավարը:
Հակաքովիդային անձնագիրը կլինի էլեկտրոնային տեսքով, այն ստանալու համար որևէ փաստաթուղթ չի պահանջվի, ավտոմատ կերպով կստեղծվի նրանց համար, ովքեր պատվաստվել են կամ հաստատել են հակամարմինների առկայությունը սերտիֆիկացված բժշկական հաստատությունում:
Կարծիքներ