Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական համերգը չի կայանա
Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի առաջին մասնաշենքի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, որի պատճառը դեռևս հայտնի չէ։
Ըստ նախնական տվյալների՝ կան երեք վիրավորներ և մեկ զոհ։
Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունից՝ ցավակցելով դժբախտ պատահարի զոհի հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
«Տեղեկացնում ենք նաև, որ այսօր՝ ժամը 15։00-ին նախատեսված տոնական համերգը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան, չի կայանա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ